ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՈՒկրաինայում ընթացող պատերազմը լրջագույն սպառնալիք է նաև Հարավային Կովկասի համար. Արտակ Զաքարյան

ՈՒկրաինայում ընթացող պատերազմը լրջագույն սպառնալիք է նաև Հարավային Կովկասի համար. Արտակ Զաքարյան
24.08.2022 | 07:23

Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:


Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։


Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արած հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։
Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.
1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։
2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։
3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։
4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։
5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։
6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:
7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։
8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:
9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:
10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։


Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում:

Դիտվել է՝ 11740

Մեկնաբանություններ